«Հայաստան» դաշինքի ձեւաչափը կարող է մի համայնքում կիրառելի լինել, մեկ այլ համայնքում ոչ. Արծվիկ Մինասյան
«Հայաստան» դաշինքը ձեւավորվել է պառլամենտական համագործակցության շրջանակներում, նրա անդամ կուսակցությունները կամ օրինակ այլ կուսակցություններ, որոնք «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում համագործակցում էին, մեզ համար հավասարաչափ գործընկեր են եւ «Հայաստան» դաշինքի ձեւաչափը կարող է մի համայնքում կիրառելի լինել, մեկ այլ համայնքում ոչ: ԱԺ-ում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադարռնալով նրան, որ «Հայաստան» դաշինքը ՏԻՄ ընտրություններում միասնական հանդես չի գալիս:
«Կարող է մենք առանձին հանդես գանք որպես ՀՅԴ, կամ «Վերածնվող Հայաստանը» հանդես գա որպես առանձին կուսակցություն: Մենք յուրաքանչյուր դեպքում քննարկում ենք մանրամասնությունները եւ անհրաժեշտության դեպքում աջակցությունց ուցաբերելու ենք, որեւէ կաղապարված մոտեցում չկա այս հարցում»,-ասաց նա: