Նման ընդդիմադիր  գործունեությունը բոլոր տեսակի իշխանությունների համար նվեր է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այս գործունեությունը, այս բառապաշարը, որ այս ընթացքում դրսեւորվում է անկեղծ նվեր է: Հավատացեք, իշխանությունը դրանից միայն շահում է: Երբ ՀՀ օրհներգը հնչում է եւ դրանից հետո պատգամավորը հարցնում է, խոսում է իմ հանգստի մասին, դա միայն կարող է հետաքրքրել խոհանոցում եւ ֆեյսբուքում նստած ձեր եւ մեր ինչ-որ քանակության մարդկանց, բայց քաղաքական առումով դա զրո նշանակություն ունի: Որովհետեւ բոլորը գիտեն, թե ով է այս դահլիճում կոռումպացված, որտեղից  սնվում եւ այլն: Իսկ դրան հաջորդել է 11 բարձր հանդիպում, որը տեղի է ունեցել Վիեննայում, որոնք ունեցել են քաղաքական մեծ  արժեք ու կարեւորություն, բայց որի մասին ընդդիմությունը չի խոսում»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նկատեց, որ այդ բառապաշարն արդեն ընտրությունների ժամանակ օգտագործվել է իր ու իր գործընկերների մասին. «Ասվել ու հնարվել են բոլոր հնարավոր բաները: վերցվել է մի նխադասություն, հետո ֆեյքերով մեկը տակը գրել է, օրինակ, որ X անձնավորության հյուրանոցն արժի 2 մլն դրամ: հետո չի էլ լինում բռնել այդ մարդուն, որ ականջներից բերել, այդ սուտասան տականքին, որ պատասխան տա, որովհետեւ ինքը ֆեյք է: Բայց գալիս էստեղ այդ ֆեյքի հիման վրա հայտարարություններ են անում»,-ասաց ԱԺ նախագահը:

Այնուհետեւ նա հավելեց. «Նոր փորձ կատարվեց օրակարգ մտցնել Վազգեն Սարգսյանի հետ կապված ինչ-որ հայտարարություններ արվեց: Վազգեն Սարգսյանը վազգեն Սարգսյան է, դա արժեք է եւ մեր ազգային հերոսն է: Որեւէ մեկը այս դահլիճում չի փորձել ու չի փորձի նման մարդկանց մասին որեւէ վատ բան ասի: Ու մի պատմություն մատմվեց: Այդ պատմությունն ունի իր երկրորդ մասը, որ քաղաքական տարբեր գործիչներ տարբեր գործարարների ձեռքերից սնվում էին, գնում էին տարբեր խնդրանքներով էին դիմում, այդ վատ քաղաքական գործիչները այդ վատ գործարարներից:

Այդ պատմությունները նույնպես այստեղ կարող են տեղ գտնել եւ պատմվել: Ինչ վերաբերում է վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պատմության մեջ մնալուն, ապա, այո, նրանք պատմության մեջ կմնան. Վազգեն Սարգսյանը իր ձեւով, պարոն Քոչարյանը իր ձեւով: Իսկ թե ինչ ձեւով կմնան, այ դա արդեն շատ-շատ տարբեր ու վիճելի խոսակցություն է»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն