Եվրամիությունը դեռ չի որոշել Քաբուլում իր ներկայացուցչության ձեւը՝ Աֆղանստանում արմատական «Թալիբան» շարժման կողմից նոր կառավարության ձեւավորումից հետո: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք այլ հնարավորություն չունենք ազդելու իրավիճակի վրա [Աֆղանստանում], բացի թալիբների հետ փոխգործակցելուց, բայց փոխգործակցել չի նշանակում ճանաչել»,- ասել է նա: «Սակայն դա նշանակում է խոսել»: Նա ընդգծել է, որ թալիբների հետ ապագա փոխգործակցությունը «կորոշվի նրանց գործողություններով»:

Նրա խոսքով, ԵՄ երկրները քննարկում են նաեւ այն հարցը, թե ինչ ձեւով Եվրամիությունը կարող է ներկայացված լինել Քաբուլում, եթե անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն:

Bloomberg-ը ուրբաթ ավելի վաղ հայտնել էր, որ Եվրամիությունը արմատական թալիբների հետ քննարկել է Քաբուլում իր սահմանափակ դիվանագիտական ներկայության անվտանգության ապահովումը:


News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն