««Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը չենք երկարաձգի». Լեհաստանը հայտնել է՝ երբ վերջնականապես կհրաժարվի ռուսական գազից
Լեհաստանը ռուսական գազից լիովին կհրաժարվի 2023 թվականից: Նման ժամկետ է հայտնել ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին, հայտնում է Euractiv-ը:
Վարշավան ակնկալում է, որ Baltic Pipe գազատարը կսկսի գործել 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:
«Մենք չենք երկարաձգի պայմանագիրը ռուսական «Գազպրոմ»-ի հետ», - ասել է պաշտոնյան: Միաժամանակ, Լեհաստանը մտադիր է մեծացնել գազի սպառումը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 4-ին Լեհաստանում մեկնարկեց Բալթյան խողովակի շինարարությունը:
Tert.am