Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել: Թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով յոթ մարդ զոհվել է, հաղորդում է The News 24-ը: 

Ինքնաթիռում եղել է անձնակազմի երկու անդամ և հինգ ուղևոր:

Երեքշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, ինքնաթիռն օդ է բարձրացել Պիրակիկաբայի օդանավակայանից: Թռիչքից կարճ ժամանակ անց այն վթարի է ենթարկվել տեղի համալսարանական այգում: Ընկնելով գետնին ինքնաթիռը հրդեհվել է: Դեպքի վայր է ժամանել վեց հրշեջ մեքենա:

Փրկարարները նշել են, որ ուղևորները նույն ընտանիքի անդամներն են:



Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն