ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անի Իսպիրյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անի Իսպիրյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Անի Իսպիրյանը, ինչպես տեղեկանում ենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքից, ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, սովորել Փարիզի բիզնես դպրոցում, աշխատել է Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարության գիտահետազոտական ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատողից դառնալով ռազմաարդյունաբերության կոմպլեքսի ներդրումային նախագծերի բաժնի պետ:

Մինչ այժմ աշխատում էր Էկոնոմիկայի նախարարությունում՝ ներդրումային քաղաքականության մշակման ուղղությամբ, զբաղվել է ներդրումային ծրագրերով։


News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն