Բելառուսի բնակիչը դատապարտվել է ուղղիչ գաղութում մեկ տարի և վեց ամիս ազատազրկման՝ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Telegram-ում վիրավորելու համար: 

Մեղադրյալը «ընդունել է իր մեղքը և զղջացել»: Այս մասին հայտնել են հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

«Ինչպես հաստատվել է դատական քննության ընթացքում, 2020 թվականի օգոստոսի 20-ին, Լյախովիչիի իր տանը, բջջային հեռախոսի միջոցով, նա տեղեկատվություն է տեղադրել Telegram-ի մեսենջերում՝ հետախուզվողի վերաբերյալ՝ պետության ղեկավարի լուսանկարով: Հետո, պատկերի տակ, նա զրպարտիչ հերյուրանքներ ու վիրավորանքներ է գրել նախագահի հասցեին», - ասված է հաղորդագրության մեջ:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն