Հին Եգիպտոսի III դինաստիայի փարավոն Ջոսերի դամբարանը, որը գտնվում է Կահիրեի մոտակայքում Սակկարա քաղաքում, 15 տարի վերականգնումից հետո երեքշաբթի օրը բացվել է հանրության համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Վերականգնողական աշխատանքներն իրականացվել են 2006 թվականից եւ արժեցել են 8,5 միլիոն դոլար: Փարավոնի գերեզմանը գտնվում է հուղարկավորության համալիրի հարավային մասում` բուրգի կողքին: Վարդագույն գրանիտից սարկոֆագը տեղակայված է 31մ խորությամբ ջրհորի հատակին:

Աստիճանավոր բուրգը բացվել է 2020 թվականի մարտին վերականգնվելուց հետո: Ինժեներաերկրաբանական, երկրաէկոլոգիական եւ հնագիտական հետազոտություններ կատարելուց հետո նեկրոպոլիսը բացվել է զբոսաշրջիկների համար: Վերականգնվել են դրա ներքին միջանցքները, պատերն ու առաստաղները ամրացվել են, ճեղքերը հեռացվել են, ներքին հարդարանքը՝ վերականգնվել: Վազիրիի խոսքերով, «ջրհորի ստորին մասում գտնվող գրանիտային սարկոֆագը նորից հավաքվել ու վերականգնվել է, դեպի այն տանող աստիճանների սենյակները ամբողջությամբ վերանորոգվել են, հատակները հարթվել են այցելուների համար»:

Ամենահին քարե կառույցը համարվող Ջոսեր փարավոնի բուրգը, որը իշխել է մ.թ.ա. XXVII դարում, կառուցվել է մ․թ․ա․ մոտ 2630-2612 թթ.։

Սակկարայի նեկրոպոլիսը համարվում է Եգիպտոսի միակ թագավորական գերեզմանոցում կան տարբեր պատմական դարաշրջանների գերեզմաններ` հին եգիպտական քաղաքակրթության սկզբից մինչեւ վերջ, կան նաեւ հունական եւ հռոմեական ժամանակների հուշարձաններ: 1979 թվականին Սակկարան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն