182 լսողական սարք և 2 ավտոբուս՝ բարերար Միքայել Վարդանյանի կողմից հատուկ կրթահամալիրի երեխաներին
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի 91 սաները կունենան դանիական Oticon ֆիրմայի գերժամանակակից լսողական սարքեր, որոնք թույլ կտան ձայնային ազդակներն ընկալել 360 աստիճան տրամագծով, տարանջատել աղմուկը և մաքուր ընկալել ձայնը:
Կրթահամալիրը կունենա նաև 2 նոր ճապոնական ավտոբուս, որոնք կապահովեն երեխաների անվտանգ տեղափոխումը դեպի դպրոց և տուն: Սա հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նվերն է կրթահամալիրի սաներին:
Նախաձեռնությունը հնարավոր է եղել իրականացնել բարերար Միքայել Վարդանյանի աջակցությամբ: Բարեգործական ծրագրի ընդհանուր բյուջեն 109 մլն դրամ է: