ՀԱՊԿ-ում կենսանվտանգության հարցերով զբաղվող խորհուրդ կստեղծվի
Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները Դուշանբեում կայացած նիստում որոշում են ընդունել կենսանվտանգության հարցերով լիազոր մարմինների համակարգող խորհրդի ստեղծման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի հաղորդագրությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստեղծվող համակարգող խորհուրդը զբաղվելու է ՀԱՊԿ անդամ երկրներում կենսանվտանգության ապահովման հետ կապված իրավիճակի վերլուծությամբ, փորձի փոխանակման կազմակերպմամբ, տվյալ ոլորտում համակարգված գործունեություն ծավալելուն ուղղված քայլերի զարգացումը:
Նշվում է, որ ՀԱՊԿ վերոնշյալ նիստին մասնակցել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
ՀԱՊԿ-ն անվտանգության հարցերով միջազգային կազմակերպություն է, որի մասնակիցներն են ներկա պահին Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: