Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 22։0-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Իսակով 74 շենքի հարևանությամբ՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի մոտակայքում, «Անգելինա» ծաղիկների խանութի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Արարատի մարզի բնակիչ՝ 47-ամյա Սերյոժա Թ-ն իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել Արարատի մարզի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ա-ի ուղղությամբ։

SHAMSHYAN.com զանգահարած քաղաքացիներն ասել էն, որ Սերյոժա Թ-ն 6-ից ավելի կրակոցներ է արձակել, սակայն իրենք չգիտեն՝ արդյո՞ք Կարեն Ա-ն վիրավորվել է, թե ոչ։


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն