Պաշտպանության նախկին  փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը գրում է.

«Կեցցե՛ք, դուք կարգին թուրք եք.

Ադրբեջանական 1000-ից ավելի զինված ստահակներ մտել են Հայաստանի սուվերեն տարածք ու արդեն 18 օր է, դուրս չեն գալիս։

6 հայ զինծառայողների, օրը ցերեկով, իր սահմաններից ներս, թուրքն առևանգում տանում է։ 1 զինվոր զոհվում է թուրքի կրակոցից։ Նիկոլիզմը ոչ մի իրական քայլ չի անում։ Այսքանն արդեն բավարար է։

Նիկոլի սարքած մնացած ողբերգությունները նույնիսկ չեմ նշում։ Եվ այսքանից հետո մեր երկրում, մեր շարքերում ապրում են այնպիսիք, որոնք դավաճանին տեսնելիս, գոչում են «Նիկոլ վարչապետ»։

Այ հենց այս հարցում Նիկոլին բան չեմ ասում։ Ասում եմ «Նիկոլ վարչապետ» գոռացողներին։
Դուք գոնե գիտե՞ք,որ կարգին թուրք եք»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն