Ryanair-ի ևս մեկ ինքնաթիռի թռիչքն ընդհատվել է ու կատարել է հարկադիր վայրէջք՝ ռումբի մասին կեղծ հաղորդագրության պատճառով: Դուբլինից Կրակով մեկնող ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Բեռլին-Բրանդենբուրգ օդանավակայանում: Նշվում է, որ անձնակազմն ինքն է խնդրել վայրէջք կատարել: Ինքնաթիռում եղել է 160 մարդ: Այս մասին գրում է Euronews-ը՝ հղում անելով France-Presse-ին։

Գործակալությունը մեջբերում է ոստիկանության ներկայացուցչին, որն ասել է, թե ինչպես են ինքնաթիռը դիմավորել արտակարգ իրավիճակների ծառայության և իրավապահ մարմինների կողմից: Հրշեջ ջոկատներն ու ոստիկանական մեքենաներ են բերվել ինքնաթիռի մոտ, ուղեբեռը բեռնաթափվել է օդանավակայանում, որտեղ իրերը ստուգել են կինոլոգները՝ շների հետ միասին:

Ոստիկանությունից հայտնում են, որ մարդկանց կյանքին սպառնացող վտանգ չի հայտնաբերվել: Բոլոր ստուգումներից հետո նրանց մեկ այլ ինքնաթիռով ուղարկել են Կրակով:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս ուղևորվող Ryanair ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում՝ ռումբի մասին կեղծ հաղորդագրություններից հետո։ Վայրէջքից հետո ինքնաթիռում գտնվող ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչը ձերբակալվել է Բելառուսի իշխանությոնների կողմից։ Ռոման Պրոտասևիչը Nexta նախագծի հեղինակներից է, որը լուսաբանել է Բելառուսի նախագահական ընտրությունների դեմ բողոքի ցույցերը 2020 թ. օգոստոսին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն