Օրերս տեղեկություն տարածվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաքական քննարկումների։ Տեղեկությունը հաստատել էր երկրորդ նախագահի գրասենյակը, նշելով որ այցը նախատեսվում է արդեն այս շաբաթվա վերջում։

Ե՞րբ է սպասվում նախագահ Քոչարյանի այցը Ռուսաստանի Դաշնություն և արդյո՞ք հաղթահարված են իրավական խոչընդոտները»,- դիմեցինք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին։

«Իրավական հարցերի հետ կապված կխնդրեմ դիմեք պաշտպանական խմբին։ Երկրորդ նախագահի գրասենյակը զաբաղվում է Ռուսաստանի Դաշնություն նախատեսվող այցի կազմակերպմամբ՝ ըստ նախանշած ժամկետների»,- պատասխանեց Բագրատ Միկոյանը։


News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն