Մոնղոլացի անասնաբույժներն առաջին անգամ գրանցել են կորոնավիրուսից կենդանիների մահ
Մոնղոլացի անասնաբույժներն առաջին անգամ գրանցել են կորոնավիրուսից կենդանիների մահ, հաղորդում է «Սինհուա»-ն։
«Անցած ամիս մեր երկրում առեղծվածային հանգամանքներում սատկել են երկու երկու կուղբ, լաբորատոր արդյունքները ցույց են տվել, որ պատճառը COVID-19-ն է»,-գործակալությանը ասել է փորձագետ Ադիասրան Տուվշինբայարը:
Սատկած կենդանիները գտնվել են Ուլան Բատորի շրջակա միջավայրի դեպարտամենտին կից կուղբերի բուծման կենտրոնում։