«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ընտրություններից հետո անցել է ընդհատակ։ Նրան առաջ բերեցին նոյեմբերի 9-ից հետո՝ որպես ժամանակավոր վարչապետի թեկնածու, որը պետք է մեկ տարի պաշտոնավարեր` կազմակերպեր ընտրությունները եւ հեռանար:

Բայց երբ փողոցային պայքարը ձախողվեց, եւ իշխանությունը որոշեց գնալ արտահերթ ընտրությունների, Մանուկյանն ինքնաբերաբար դուրս մղվեց ասպարեզից։ Նա դեմ էր ընտրություններին եւ կարծում էր, որ դա սխալ ճանապարհ է:

Հիմա գրեթե չի շփվում, հարցազրույցներ չի տալիս, զանգերին չի պատասխանում:

Ասում են՝ նեղացած է Քոչարյանից ու մյուսներից, որ իրեն չլսեցին եւ համաձայնելով իշխանությունների սցենարին` նպաստեցին նրանց վերարտադրությանը, ուստի որոշել է որեւէ բանի չխառնվել։ Մեզ ասացին` հիմնականում զբաղված է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբով, որը նույնպես պասիվացել է, միայն գրասենյակն է ֆորմալ գործում` «Իմպերիում պլազա» հյուրանոցում, Ամիրյան փողոցում։

Վազգեն Մանուկյանի՝ «Հայրենիքը փրկելու» շարժման արդյունքում ստացած միակ «քյարը», փաստորեն, եղավ քրեական գործը, որը հարուցվել է հարթակից «իշխանությունը զավթելու» կոչեր հնչեցնելու համար։ Սեպտեմբերի 22-ին այս գործով հերթական դատական նիստն է, որին, ինչպես տեղեկացանք, Մանուկյանը բարեխղճորեն ներկայանում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն