Պետական ապարատում ունենք պատվաստման 70 տոկոսից բարձր ցուցանիշ.Ավանեսյան
Պետական ապարատում ունենք պատվաստման 70 տոկոսից բարձր ցուցանիշ: Այս մասին Կառավարության նիստին ասաց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Պետական ապարատի աշխատակիցները, առաջին հերթին քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց սպասելու հոկտեմբերի 1-ին, ակտիվ պատվաստվում են: Այս պահին էլ պետական ապարատում ունենք պատվաստման 70 տոկոսից բարձր ցուցանիշ»,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ մինչև հոկտեմբերի 1-ը այս ցուցանիշը 80 տոկոսից ավելի է կազմելու:
Նա նաև ընդգծեց, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի որոշումը, որով չպատվաստված հանրային աշխատողները պետք է ամիսը 2 անգամ պարտադիր թեստ հանձնեն կամ պատվաստվեն։ Սա հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա։
«Կանոնը գործում է հավասարապես բոլորի համար՝ թե՛ հանրային իշխանության բոլոր ճյուղերի, թե՛ մասնավոր, թե՛ պետական համակարգի աշխատակիցների համար, որևէ տարբերակում հրամանի մեջ դրված չէ»,-ասաց Ավանեսյանը։
Ավանեսյանը շեշտեց, որ այս որոշումն ուղղված է քաղաքացիների կյանքը և առողջությունը պահպանելուն, ընդհանուր հանրային առողջապահական անվտանգության խնդիրը պահպանելուն:
Pastinfo.am