ՀՀ կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում առողջապահության նախարարի աթոռին նստող Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ պետական ապարատի աշխատակիցների 70 տոկոսից ավելին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Անմիջապես խոսք վերցրեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի աթոռին նստող Արայիկ Հարությունյանը ասաց՝ պետական ապարատում պատվաստվել է 85 տոկոսը: 85-ը 70-ից ավելի է ու, մեծ հաշվով, Անահիտ Ավանեսյանը չէր սխալվել: Պարզապես Արայիկ Հարությունյանը փորձեց ավելի իրազեկ երեւալ: Այս ամենը՝ ուղիղ եթերում: Արայիկ Հարությունյանն ուզում էր ասել՝ առողջապահության նախարարն անտեղյակ է: Եթե անգամ այդպես է, դա չի արվում ի լուր աշխարհի: Ոչ բոլոր անհարթությունները պիտի երեւան: Կարելի է կառավարության բոլոր անդամներին նախապես հորդորել՝ կառավարության նիստին եկեք պատրաստված: Կարելի է կառավարության նիստից հետո ավելի հստակ թվերով տեղեկանք տալ նիստը վարողին:

Գործընկերոջը չեղած տեղում հրապարակային «սխալ հանելը» չի խոսում կառավարության հարթ աշխատաոճի, փոխադարձ հարգանքի, փոխօգնության, համատեղ աշխատանքի կարեւորության ընկալման մասին: Տեղի ունեցածից ակնհայտ է դառնում, որ Արայիկ Հարությունյանի կրթվածությունը չի տպավորում:


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն