COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 226,3 միլիոնը. Worldometer
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 16-ի առավոտվա դրությամբ կազմել է 226 388 410: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 4 659 871 մարդ:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:
Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է 41 536 615 ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 660 618-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 33 347 325-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվը 433 928 է:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 340 610 հիվանդացած, մահացել է 588 597 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 16-ի առավոտվա դրությամբ կազմել է 599,6: