«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն անվանել է լավագույն ֆուտբոլիստը, ում հետ նա աշխատել է իր մարզչական կարիերայում:

Լեհ հարձակվողը Կլոպի գլխավորությամբ խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»:

«Դա Ռոբերտ Լեւանդովսկին է: Իրականում, անարդար կլինի Լևիից բացի այլ ֆուտբոլիստի անուն տալը: Այն, ինչ նա արեց, ինչպես ինքն իրեն դրդեց դառնալ այն ֆուտբոլիստը, որն այսօր է, պարզապես ֆանտասիկ է», – մեջբերում է Կլոպին Bild-ը:

Լևանդովսկին այս մրցաշրջանում Գերմանիայի առաջնությունում անցկացրել է չորս հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ:


ArmSport.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն