Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը դրական է գնահատում հարցված ռուսաստանցիների 59%-ը, բացասական`24%-ը, հետևում է Հասարակական կարծիքի հիմնադրամի հարցմանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այն հարցին, թե կարծում եք, որ նախագահ Պուտինն իր պաշտոնում աշխատում է բավականին լավ, կամ ավելի շուտ վատ, հարցվածների մեծամասնությունը (59%) տվել է «բավականին լավ» գնահատական, 24%-ը պատասխանել է «բավականին վատ», ևս 17%-ը դժվարացել է պատասխանել», - ասվում է Հասարակական կարծիքի հիմնադրամի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: 

Հարցվածների 57%-ը վստահություն է հայտնել նախագահին, 32%-ը՝ անվստահություն, ևս 12%-ը դժվարացել է պատասխանել:

Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 10-ից 12-ը, դրանց մասնակցել է 3 հազար մարդ:


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն