Գազի գինը Եվրոպայում կտրուկ անկում է գրանցել ռեկորդային աճից հետո
Եվրոպայում գազի գինը նվազել է 750 դոլարից՝ հազար խմ-ի համար: Նշվում է, որ անկումը կազմել է 13%: Այս մասին վկայում են ֆյուչերսի տվյալները, գրում է «Ռիա Նովոստի»-ն: Մինչդեռ սեպտեմբերի 16-ին ֆյուչերսի արժեքն ավելացել էր՝ հասնելով 853,5 դոլարի, ինչից հետո սկսել էր անկում գրանցել:
Հիշեցնենք , որ սեպտեմբերի 15-ին Եվրոպայում գազի գինը մեկ օրում քառակի ռեկորդ էր սահմանել՝ հազար խմ-ի համար կազմելով 950 դոլար: Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի տնօրեն Կոնստանտին Սիմոնովն ասել է, որ Եվրոպայում գազի գինը կարող է հասնել 1000 դոլարի` հազար խորանարդ մետրի դիմաց: Նրա խոսքով, եվրոպական տարածքում գազի գնի աճը պայմանավորված է եղանակային պայմաններով և հեղուկ գազի մատակարարման ծավալների կրճատմամբ:
Mamul.am