Հայաստանին և ռուսական ORSIS ընկերությանը հաջողվել է հարթել թյուրիմացությունը, որն առաջացել էր մեծ աղմուկ հանած պատմությունից հետո` կապված ՀՀ պաշտպանության նախարարության մրցույթի տապալման հետ: 

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ORSIS ընկերության (մտնում է «Պրոմտեխնոլոգիա» խմբի մեջ) գլխավոր դիզայներ Մաքսիմ Բայմետովը:

««Բանակ-2021» ցուցահանդեսին ընկերության ղեկավարությունը հանդիպել է հայկական ռազմական գերատեսչության պատվիրակությանը`պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ: Մեր գործընկերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ORSIS զենքի ամբողջ շարքի, այդ թվում՝ առաջադեմ մոդելների նկատմամբ: Այսօր Երևանի հետ ընթանում են մի շարք նախապայմանագրային բանակցություններ, և կարելի է ասել, որ ORSIS-ը հայկական կողմի հետ համագործակցությամբ նոր, դրական էջ է բացել»,-ասել է Բայմետովը:

ORSIS ընկերությունն ընդգրկված է «Պրոմտեխնոլոգիա» խմբում և զբաղվում է հրազենի, փամփուշտների ու հատուկ օպտիկայի արտադրությամբ ու մատակարարմամբ։ Տարիներ շարունակ ընկերությունը զենք, փամփուշտներ ու օպտիկա է մատակարարել, իսկ հետո հայտնվել էր «Հայաստանի ԶՈւ–ի մատակարարների սև ցուցակում»։


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն