2021թ. առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի առեւտրի ծավալը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2,3 մլրդ դոլար՝ ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ 12 տոկոսով։ Այս մասին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, սեպտեմբերի 17-ին, ասաց մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման  գծով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակալիեւը։

Նա ավելացրեց, որ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ ավելացել է 19 տոկոսով։

«ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վաստակած հեղինակություն ունի միջազգային ասպարեզում, այդ թվում ԵԱՏՄ-ում։ Կարճ ժամանակաընթացքում Հայաստանում ձեւավորվել է մրցակցային օրենսդրություն, որը համապատասխանում է առաջավոր համաշխարհային չափորոշիչներին, կուտակվել է հարուստ իրավակիրառ պրակտիկա։ Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին թույլ է տվել ստեղծել լրացուցիչ միջավայր, որը նպաստավոր է առեւտրի զարգացման համար։ Վերջին տարիների վիճակագրությունը հաստատում է դա»,- նշեց Արման Շակալիեւը։


News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն