Գորիս-Կապան ավտոճանապարհին Էյվազըի հատվածում ադրբեջանական ոստիկանական ուժերը գործողություններ են իրականացրել, և այս գործողությունները չեն տեղավորվում սահմանային խնդիրների լուծման շրջանակներում։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Պատասխանելով հարցին, թե ոստիկանության ուժերը կանգնեցնում են պարսկական մեքենաները և գումար են վերցնում։ Հիմա դա մաքսայի՞ն, թե ապօրինի գործողություն է, Քոչարյանը նշեց, որ այդ հարցը Իրանը և Ադրբեջանը իրար մեջ պետք ճշտեն, դրանք մաքսային գործողություններ են, թե ոչ։ «Դրանք չեն խոչընդոտում Զանգեզուրով դեպի Հայաստան տեղաշարժերին։

Հայկական, ռուսական և ադրբեջանական զորքերի տեղակայումը  լուծում է, որպեսզի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան, մինչև մտնենք այն փուլ, երբ կլուծվեն սահմանային խնդիրները»։

Այն հարցին, թե ինչու էր ՀԱՊԿ խորհրդի նիստին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի առջև դրված ՀՀ դրոշի գույները սխալ հերթականությամբ, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ դա արարողակարգային խնդիր է և ԱԽՔ գրասենյակը այս առումով պարզաբանում կտա։

Անդրադառնալով պարգևավճարների վերաբերյալ տեղեկությանը՝ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց.«ԱԺ պատգամավորները Անկախության տոնի առթիվ ստացել են պարգևավճարներ և դա վերաբերում է ոչ միայն օրենսդիր մարմնին, այլ ամբողջ պետական ապարատին, հանրային ծառայողները պետության կողմից ստացել են գումար Անկախության տոնի առթիվ»։

Տիգրանյանը անդրադարձավ նաև Հայաստանի կողմից ՄԱԿ-ում ներկայացված գանգատին։

«Սա ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացված երկարատև ամիսների աշխատանքի արդյունք է, դրանք իրականացվել են լռելյայն, առանց ասուլիսներ տալու։ Քարտեզագրվել են բոլոր այն խախտումները, որոնք թույլ են տրվել Ադրբեջանի կողմից»,-ասաց նա։

Հարցին, թե ինչու է բանակցությունների սեղանին դրվել Խորհրդային քարտեզները, այն դեպքում, երբ Ադրբեջանը անկախացել է՝ իրեն համարելով  ոչ թե Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, այլ 1918-20թթ, Քոչարյանը պատասխանեց.

«Իսկ ի՞նչ քարտեզ պետք է հայտնվեր, Տիգրան Մեծի՞։

Երբ մենք խոսում ենք դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, այդ ճնշումների մեջ կմտնեն նաև այդ հարցերի պատասխանները։ Եկեք քարտեզներ չճանաչենք, իրենք ասեն սա մերն է, մենք ասենք սա մերն է։ Սահմանի շուրջ մենք պետք է սկսենք խոսել, խոսելուց հետո պաշտպանել մեր իրավունքները»։


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն