«Ո՛չ ես, ո՛չ իմ ընկերները իշխանություն վերցնելու պլաններ չունենք». Գևորգ Էմին-Տերյան
ԵՊՀ նախկին մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինձ հասած տեղեկություններով՝ Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար օգոստոսի 27-ին վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել, որ ես և իմ ընկերները քաղաքական նպատակներ ունենք, ու դրա համար մեզ պետք է չեզոքացնել:
Դրանից հետո ես ու իմ ընկերները իրավապահ համակարգի կողմից սկսել ենք ենթարկվել աննախադեպ ճնշումների։
Ոչ հարգելի՛ իշխանություն, վստահեցնում եմ, որ Հովիկը, ինչպես միշտ, այս անգամ էլ է ստել. ո՛չ ես, ո՛չ իմ ընկերները իշխանություն վերցնելու պլաններ չունենք. մեզ հետաքրքրում է բացառապես Երևանի պետական համալսարանը, այն էլ` կոնկրետ ինձ` առանց որևէ անձնական հավակնության։
Այնպես որ հույս ունեմ, որ ձեր անհաջող կադրերի ականջներն այնպես կձգեք, որ այլևս նման թյուրիմացություններ չլինեն»։
Mamul.am