ԱՄՆ-ն կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Ավստրալիայում, քննարկվում Է մայրցամաքի հարավում մշտական հիման վրա ամերիկյան ռազմակայանների տեղակայումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 9News հեռուստաալիքի Today ծրագրում հայտնել Է Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը:

«Մի քանիսը կլինեն մշտական հիման վրա, մենք քննարկում ենք դրանց թվաքանակը: Դրա մեծ հնարավորությունները կան Ավստրալիայի հյուսիսում, որտեղ կարող են բազավորվել այդ մարդիկ, բայց նաև հարավային նահանգներում նույնպես»,-ասել Է նախարարը: Ներկայում Ավստրալիայում գործում Է ԱՄՆ-ի երկու ռազմակայան. երկրի հյուսիսում Ալիս-Սփրինգսի հետախուզական կենտրոնը եւ Էկսմաուտի ծովային ռազմակայանը Արևմտյան Ավստրալիայի նահանգում: «Միացյալ Նահանգներն ասում են, որ կբերեն ինքնաթիռների բոլոր տեսակները՝ ռմբակոծիչներ, տարբեր հետախուզական ինքնաթիռներ»,-ասել Է Դաթոնը:

«Մենք շատ բան կարող ենք անել ծովային տարածությունում, օդային տարածությունում, ինչպես նաև այստեղ մեծ հնարավորություններ կան ավստրալական արդյունաբերության համար»,-ընդգծել Է նախարարը: Սեպտեմբերի 15-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը համատեղ հայտարարություն են հրապարակել պաշտպանության և անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը: Այն ենթադրում Է ամերիկյան և բրիտանական տեխնոլոգիաների հիման վրա ատոմային սուզանավերի ստեղծումն Ավստրալիայի ռազմածովային նավատորմի համար:

Դրա համար Ավստրալիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Ֆրանսիայուս սովորական սուզանավերի կառուցման խոշորագույն պարտավորագիրը: Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտնել Է Դաթոնը, ատոմային սուզանավերն Ավստրալիան կկարողանա ջուրն իջեցնել մինչև 30-ական թվականների վերջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն