«Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը. ԱՆ-ի պարզաբանումը
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված լուրերի հետ, թե զոհվածների մարմինները այլ տեղ է եղել, հետո է հայտնվել:
Պարզբանման մեջ ասվում է. «Հաշվի առնելով 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից ոմանց դժգոհությունը ու մայրաքաղաքի փողոցներից մեկը փակելու հանգամանքը` Առողջապահության նախարարությունը հայտնում է.
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է բոլոր տվյալները և՛ հարազատներին, և՛ զանգվածային լրատվամիջոցներին:
Հարկ է նշել, որ կենտրոնն աշխատել է 24/7 ձևաչափով և մշտապես կապի մեջ է եղել ծնողների ու հարազատների հետ: Այսօր էլ, լրացուցիչ տեղեկատվությունը պարզելու և հարցերին պատասխանելու համար ՊՈԱԿ-ի ղեկավարությունը հանդիպել է ծնողների հետ, ընդունել բոլորին և պատասխանել նրանց հարցերին: Շրջանառված ապատեղեկատվությունը հերքելու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը: Սակայն չսպասելով դրան՝ նրանք դիմել են փողոց փակելու տարբերակին:
Հարկ է նշել, որ ցանկության դեպքում, հարազատները հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան: Հարազատների հուզական վիճակից օգտվելով` նրանց շրջանում ապատեղեկատվություն տարածելը ուղղակի անընդունելի է»:
«Մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, որը հիմա հայտնվել է». Ծնողները փակել են Հերացի փողոցը