Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններին առցանց քվեարկելու նպատակով օգտագործել է իր օգնականներից մեկի հեռախոսը: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահն իսկապես գաջեթ չունի, բայց նրա օգնականներն ունեն գաջեթներ: Օգնականների հեռախոսներից մեկն օգտագործվել է քվեարկության համար: Այստեղ ամեն ինչ բացարձակ նորմալ էր», - ասել էր նա:

Ավելի վաղ պետության ղեկավարը հայտնել էր, որ բջջային հեռախոս չունի, քանի որ ցանկացած բաժանորդի հետ օպերատիվ շփման այլ եղանակներ ունի:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն