Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ անկախության օրվա առթիվ:
«Ձերդ Գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չիլիի բարեկամ ժողովրդին Չիլիի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
Հայաստանը մեծապես կարևորում է Չիլիի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը։ Մեր երկրներն արդյունավետ համագործակցություն են ծավալում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:
Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կհասնենք Հայաստանի և Չիլիի միջև համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ պետությունների և ժողովուրդների:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
168.am