«Սիրուն հայուհի». Իրինա Այվազյանը՝ երեկոյան կերպարում
Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ տաբատ է կրում, փայլում տոպ, որոնք համադրել է սպիտակ պիջակի հետ։ Իրինան պարզ սանրվածք է ընտրել, բնական դիմահարդարմամբ է։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են ուղղել Իրինային․ «Փայլում ես, տիկնիկ», «սիրուն հայուհի»։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Իրինան սեւ հուդի էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր աքսեսուարը՝ արեւային ակնոցը։ «Երեւանը շատ եմ սիրում, բայց իրենից փախչելը միշտ լավ տարբերակ է»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Բնական գեղեցկություն»։
Style.News.am