Կիրակի առավոտյան աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակների ախտորոշված դեպքերի թիվը 228 167 999 է, ասվում է ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի կայքում: 

Վիրուսի տարածման սկզբից ի վեր, COVID-19-ի հետ կապված զոհերի թիվը հասել է 4 686 384-ի:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք ունեցող երկրները ներառում են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան:

Միացյալ Նահանգները շարունակում է մնալ առաջատարը վարակվածների և մահերի թվով: Երկրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 42 500 752 մարդ, իսկ համավարակի սկզբից ի վեր մահացածների թիվը հասել է 673 474-ի:

Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 33 448 163-ի: Երկրում վիրուսով վարակման հետևանքով մահացածների թիվը կազմել է 444 838:

Երրորդ տեղում, կորոնավիրուսի տարածման առումով, Բրազիլիան է, որտեղ համավարակի ընթացքում գրանցվել է 21 230 325 դեպք, 590 508 մարդ մահացել է:

Համավարակի ընթացքում աշխարհում կիրառվել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի 5 883 417 007 դեղաչափ:


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն