Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայից դուրս է բերել իր THAAD և Patriot զենիթահրթիռային համակարգերը, ինչից հետո երկիրը հետաքրքրվել է ռուսական հակաօդային համակարգերով, գրում է
Военное Обозрение-ն՝ բրիտանական Al Arab թերթին հղումով: 

Միացյալ Նահանգները որոշել է դուրս բերել Սաուդյան Արաբիայի տարածքից իր զենիթահրթիռային համակարգերը՝ բացատրելով, որ դրանց թիվը սահմանափակ է և դրանք ավելի պետքական են այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Չինաստանի հետ դիմակայության համար:

Սակայն այս մոտեցումը բոլորովին չի գոհացնում Էր -Ռիադին, որը մշտապես ենթարկվում է հութիների օդային հարձակումներին, գրում է թերթը:

Ներկայում Սաուդյան Արաբիայում են տեղակայվել Հունաստանի զինված ուժերի 11-րդ մարտական թևի Patriot համակարգերը, սակայն դա ժամանակավոր լուծում է: Ուստի Էր Ռիադը մտածում է ամերիկյան հակահրթիռային պաշտպանության և հակաօդային պաշտպանության համակարգերի այլընտրանքի մասին, որը կարող է ապահովել պետության անվտանգությունը:

Թերթը, հղում անելով Սաուդյան Արաբիայի ղեկավարության աղբյուրներին, գրում է, որ Էր Ռիադը մտադիր է դիմել Ռուսաստանին՝ С-400 զենիթահրթիռային համակարգ գնելու համար:

«Սաուդյան Արաբիան կդիմի Ռուսաստանին՝ որպես միակ տրամաբանական այլընտրանք՝ THAAD և Patriot հրթիռային համակարգերը փոխարինելու բարելավված С-400 համակարգով»,- գրում է հրատարակությունը:

Միաժամանակ, Էր Ռիադը լրջորեն հույս ունի, որ С-400-ի գնման վերաբերյալ գործարքը չի հանգեցնի ճգնաժամի: ԱՄՆ-ն չափազանց շատ է գնահատում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները, որը հսկայական գումարներ է ծախսում ամերիկյան զենքի վրա, նշում են փորձագետները: Բացի այդ, թագավորությունում ընդունված է սեփական շահերը մյուսներից վեր դասել:


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն