«Այո՛, դուք բոլորդ շեղվել եք մարդ և հայ լինելուց, քանի որ հայրենիքը հանձնել եք թշնամուն, այն համարում եք թշնամու տարածք և հանգիստ խղճով գերի եք հանձնում մեր հայրենակիցներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: 

«ԶԱՎԵՇՏ
Վարչապետ կոչեցյալի Անձնական Անվտանգության Ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն է տարածել, որ Քասախի բնակիչները «շեղվել են ճանապարհից և հայտնվել Ադրբեջանի տարածքում»։ Հարց է առաջանում, ո՞վ է շեղվածը։ Իրականում, դուք եք շեղվածները՝ ձեր շեղված ուղեղներով, ձեր վարչապետով և նրա աջակիցներով։ Այո՛, դուք բոլորդ շեղվել եք մարդ և հայ լինելուց, քանի որ հայրենիքը հանձնել եք թշնամուն, այն համարում եք թշնամու տարածք և հանգիստ խղճով գերի եք հանձնում մեր հայրենակիցներին։ Եվ այս կառույցը կոչվում է Ազգային Անվտանգության ծառայություն։ Զավեշտալի է»,- գրել  է նա։



News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն