Լատինական Ամերիկան ցանկանում է միավորվել ԵՄ սկզբունքներով
Էկվադորի նախագահը համաձայնվել է մեքսիկացի գործընկերոջ հետ և կոչ է արել Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարներին հրաժարվել գաղափարական տարաձայնություններից և հարաբերություններ կառուցել պրագմատիկ հիմքի վրա:
Էկվադորի նախագահ Գիլյերմո Լասոն առաջարկել է կառուցել ինտեգրացիոն գործընթացներ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների միջև Եվրամիության սկզբունքով: Այդ մասին նա ասել է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համայնքի (CELAC) գագաթնաժողովի բացմանը, սեպտեմբերի 19 -ին գրում է Lenta.ru- ն։
Նրա խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է զարգացնել տնտեսական ինտեգրումը, և միայն դրանից հետո՝ քաղաքական: Այդ ժամանակ տարածաշրջանի երկրները կունենան ընդհանուր շուկա, որը հնարավորություն կտա նրանց «հարստություն դիզել» և գրավել աշխարհի ուշադրությունը:
Բացի այդ, Էկվադորի առաջնորդը կոչ է արել Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարներին հրաժարվել գաղափարական տարաձայնություններից եւ հարաբերություններ կառուցել պրագմատիկ հիմքի վրա:
Հուլիսին նման կոչով հանդես էր եկել Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը: Նա նշել էր, որ ամերիկյան բոլոր երկրների հարաբերությունների հին մոդելն արդեն սպառվել է և ապագա չունի:
1in.am