«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն էՔրիստոնեա–ժողովրդավարական կուսակցության ղեկավար ԼևոնՇիրինյանը

Ռոբերտ Քոչարյանը օրերս «Հայաստան» խմբակցության հետ հավաք է անցկացրել, որտեղ ասել է, որ պետք է էլ ավելի ակտիվացնել աշխատանքները ԱԺ-ում, պետք է ավելի ակտիվ լինել դրսում: Ինչո՞վ է պայմանավորված Քոչարյանի այս ակտիվացումը, ինչ նպատակ են հետապնդում այդ հանձնարարականները:

Քանի դեռ ռևանշիզմը, հանձին իրենց, չի հայտարարել, որ ամեն գնով իշխանափոխությունն իրենց նպատակը չէ, մեր երկրի վիճակը գնալով վատանալու է: Առաջ միայն փողոցում էին, հիմա նաև խորհրդարանում են: Իրենք գործադիր իշխանություն չկարողացան դառնալ, բայց խորհրդարանի մաս են կազմում: Քանի դեռ հայտարարություն չեն արել, որ հրաժարվում են ամեն գնով իշխանություն փոխելու նպատակից, ես առաջարկում եմ՝ հետաքննություն սկսել և հեղաշրջման փորձի մեղադրանք առաջադրել: Նրանք, ըստ էության, հեղաշրջման են գնում, որովհետև ընտրությունները տեղի են ունեցել 3 ամիս առաջ, ՔՊ-ն ստացել է բացարձակ մեծամասնություն: Այս պայմաններում այլ բանի մասին չի կարող խոսակցություն լինել, քան երկրի վերաշինությունը: Նաև արտաքին քաղաքական, ռազմավարական հարցադրումների առումով Հայաստանը պետք է շատ արագ սկզբունքորեն պետք է շուռ գա նայի նաև ԱՄՆ, Ֆրանսիա, ԵՄ այլ երկրներ, նաև Իրան: Այն դաշինքը, որ իրենք են ներկայացնում, նկատի ունեմ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, դա հակահայ դաշինք է և Հայաստանն այդտեղ տեղ չունի:

Վերջին կառավարության հետ հարցուպատասխանից հետո շատերը նշում էին, որ ընդդիմության հռետորաբանության մեջ բավականին փոփոխություն կա, մեղմացել են:  Սա ինչո՞վ է պայմանավորված:

Նախ ընդդիմություն չի, ռևանշիզմ է: Մինչև չհայտարարեն, որ չեն փորձելու անօրինական ճանապարհով տապալել իշխանությունը, և քրեական գործերի համար ճանապարհ չեն բացելու, նրանք ընդդիմություն չեն կարող կոչվել: Հետո ուշ կլինի: Այս իշխանությունը գլխով պատասխանատու է Հայաստանի անկախության և ապահով զարգացման համար:

Ըստ էության, Ռոբերտ Քոչարյանից եկող ռեալ վտանգները շարունակում են մնա՞լ:

Ոչինչ չի փոխվել: Պատերազմում եղել է պարտություն, որին հաջորդել են խժդժություններ կառավարության, Աժ-ի շենքերում, հետո արդեն խռովություններ Երևանում և Սյունիքում: Դրանից հետո ոչինչ չի փոխվել, չի էլ կարող փոխվել: Սա Հայաստանի դեմ մղվող ռուս-թուրքական պատերազմի դրսևորում էր:

Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շուրջ խոսակցությունները շարունակվում են և նշվում է, որ նախկինում շատ հայտնի ու ազդեցիկ գործխիչների անուններ են լինելու, հնարավո՞ր է, որ Քոչրայանը նաև դա հաշվի առնեկլով փորձում է ակտիվանալ:

Այո, նաև դա կա, բայց դա անձնականն է: Կա նաև մյուսը, որ Հայաստանի շուրջ միջազգային տիրապետություն է առաջացնում: Չպետք է սպասել, որ բանը բանից անցնի, անվտանգության ուժերը պարտավոր են գործել: Եթե պետք լինի Սահմանադրության պահպանման համար տարբեր ձևակերպումներով, պետք է երկրում անվտանգությունն ապահովել տառացիորեն՝ Երևանից մինչև Մեղրի, Երևանից մինչև  Սադախլո, Աշոցք և այլն: Մեր անկախության այսօրվա կորուստը Հայաստանի վերացումն է համաշխարհային քարտեզի վրայից: Սա նման չի 1915 թվականին, երբ երկրի մի մասը բոցավաեցին, մնացած մասը մնաց: Հայաստանից ոչինչ չի մնալու բառացիորեն: Կառավարությանը հերիք է ժողովրդավարության խաղա, թող անցնի գործի և եթե կառավարության մեջ կան թուլամորթներ, թող փոխեն նրանց:


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն