Բայդենը Մակրոնի հետ կքննարկի սուզանավերի շուրջ ստեղծված ճգնաժամը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ կվարի իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ՝ կապված սուզանավերի արտադրության ֆրանսիական ընկերության հետ Ավստրալիայի պայմանագրի խզման պատճառով առաջացած դիվանագիտական ճգնաժամի հետ: Այս մասին սեպտեմբերի 19 -ին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:
Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Վաշինգտոնից և Կանբերայից իր դեսպաններին: Փարիզը դեսպանին հետ չկանչեց Լոնդոնից, քանի որ, ըստ Ֆրանսիայի, Բրիտանիան վարում է «մշտական պատեհապաշտության քաղաքականություն»:
Ավստրալիան հայտարարել է, որ խոսել է ֆրանսիական իշխանությունների հետ սուզանավերի պայմանագրի վերաբերյալ իր մտահոգությունների մասին նախքան ԱՄՆ -ի և Մեծ Բրիտանիայի հետ նման պայմանագիր կնքելը:
1in.am