Հայաստանի դերը շատ կարևոր է դառնում տարածաշրջանում՝ չնայած պարտությանը
«Մեր տարածաշրջանում տեղի է ունենում նոր ստատուս-քվոյի առաջացման գործընթաց, որոշակի առումով գտնվում ենք անցումային փուլում: Հենց այս փուլում էլ տեղի են ունենում մի շարք քաղաքական գործընթացներ, որոնք և արտահայտում են ընդհանուր աշխարհառազմավարական գործընթացը: Ինչ վերաբերում է Թուրքիային, վերջինս մեծապես նպաստեց տարածաշրջանում ստատուս-քվոյի վերացմանը՝ հրահրելով, մասնակցելով և ըստ էության ղեկավարելով Ադրբեջանի պատերազմն Արցախի դեմ»,-«Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:
Սաֆրաստյանի՝ խոսքով՝ Թուրքիան փորձում է այնպես գործել, որ նոր ձևավորվող ստատուս-քվոն լինի իր օգտին: «Թուրքիայի գերագույն նպատակն է տարածաշրջանից դուրս մղելով Ռուսաստանին՝ Հարավային Կովկասը վերցնել իր վերահսկողության ներքո: Հենց այս համատեքստում պետք է դիտարկել վերջին շրջանում Թուրքիայի կողմից ավելի ակտիվացած, ձևական առումով Հայաստանին դրական մոտեցում ցուցաբերվող հռետորաբանությունը, որն օգտագործում է Էրդողանը»:Առավել մանրամասն՝ տեսանյութում:
1in.am