Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանում հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում. Մանթաշյան
Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանում հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը՝ հղում անելով «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքին։
«Այ տականքներ, վիժվածք անբարոյականի վաստակներ, սրանովեք հպարտ?
Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած:
Նշենք, որ ծնողները փորձում են այս պահին մուտք գործել դիահերձարան, բայց ոստիկանները շրջափակել են մուտքը՝ ստելով, թե այնտեղ զինվորների մարմիններ չկան:
Լուսանկարը Mediaport-ին ուղարկել են րոպեներ առաջ, տուբերկուլյոզի հիվանդանոցից»,- գրել է նա։