Բոլորս անհանգստացած ենք այն վիճակով, որն այսօր կա, բայց նաեւ վստահ ենք, որ այդ խնդիրը շատ մոտ ապագայում կլուծվի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երեւանում անցկացվող «Armenian Business Forum»-ի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին:

«Բանակցությունների միջոցով վստահ եմ, որ կհասնենք նրան, որ այս պահին գործող ճանապարհը կգործի նորմալ ձեւով: Երկրորդը, դուք գիտեք, որ մենք նաեւ շրջանցիկ ճանապարհն ենք շատ ակտիվ վերակառուցում, որպեսզի այն հասանելի լինի բեռնատարների համար: Երրորդ, որը էլի քիչ կարեւոր չի, դա «Հյուսիս-Հարավ» ծրագրի Քաջարան-Սիսիան հատվածում խոշոր ներդրումներն են: Ես արդեն ասել եմ, որ դա մոտ 1 մլրդ դոլարի ներդրում , որը շատ շուտով կանցնի իր իրագործման փուլին»,-ասաց նախարարը:



News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն