Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հարթակում քննարկվում են այն հարցերը, որոնց մասին ես բազմիցս խոսել եմ. դրանք վերաբերում են ենթակառուցվածքային հնարավոր լուծումներին եւ այդ լուծումների իրավական կարգավորումներին, որոնք եթե հնարավոր լինեն, ապա կլինեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երեւանում անցկացվող «Armenian Business Forum»-ի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Դա վերաբերում է մաքսային, սահմանային, ֆիտոսանիտարական եւ այլ հսկողական գործառույթների իրականացմանը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հայկական կողմը բազմիցս ասել է, որ առանց ադրբեջանական զորքերի ՀՀ տարածքից դուրս բերման, առանց գերիների վերադարձման, հայկական կողմը չի վերսկսի բանակցությունները, սակայն փաստացի բանակցություններ են ընթանում, փոխվարչապետն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ պետք է խոսել, պետք է բանակցել ամեն դեպքում: Ցանկացած շանս, որը կայունացնում է իրավիճակը, եւ բերում է խաղաղություն տարածաշրջանում, պետք է օգտագործել»:

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, նա ընդգծեց. «Երկաթգծի մասով  շատ ավելի տեսանելի են լուծումները, որովհետեւ այդտեղ հիմնականում խոսքը ենթակառուցվածքների վերականգնման մասին է, որոնք ժամանակին եղել եւ գործել են: Այդ իմաստով, այդտեղ տեխնիկական լուծումներն ավելի տեսանելի են, ավելի շատ կենտրոնացած են իրավական լուծումների վրա: Ճանապարհների մասով դեռեւս ավելի շատ քննարկվում է ենթակառուցվածքների տեխնիկական լուծումների հարցը»:



News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն