Ոստիկանությունում պետի պաշտամունք է. եթե պետն ասի՝ գնա հորդ չափալախի, կգնա կչափալախի. Գեւորգ Պետրոսյան
Ինձ համար անակնկալ էր վարչական ձերբակալման ենթարկվելը, որովհետև վարչական ձերբակալումը որպես միջոցառում ունի իր իրականացման օրենսդրական հիմքերը, կարգը, որոնք անտեսվեցին ոստիկանների կողմից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 18-ին Ազնավուրի հրապարակից իրեն բերման ենթարկելուն, որտեղ ինքը մասնակցում էր սեպտեմբերի 21-ին համերգը չեղարկելու պահանջով բողոքի ակցիային:
«Այսօր ոստիկանությունը, բացառությամբ որոշ ստորաբաժանումների, մեծ մասը լծվել են ապօրինությունների գործին, իրենց միակ նպատակն է, թե ոնց պաշտպանեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոնե մեկ օր ավելի: 2 օր առաջ Շառլ Ազնավուրի հրապարակում ոստիկանության գործողությունները բացարձակապես ոչ մի կապ չունեն այն նպատակների հետ, որոնք գրվծ են մեր օրենսդրությունում:
«Սրճարանից դուրս եկանք ու ինձ ձերբակալեցին: Ու գիտե՞ք ինչ է գրված այդ ձերբակալման արձանագրության մեջ: Ես էդ գրողին, ոմն Տիգրան Գեւորգյան, ես իր հետեւց գնալու եմ, թող ինքը նկատի ունենա: Պիտի նմանները չաշխատեն համակարգում: Երբ ասում եմ՝ ներկայացի, փախնում է, ես ի՞նչ իմանամ՝ ով է: Կարող է համազգեստավոր խուժան ա, եկել է ժողովրդի ճնշի: Ասում եմ՝ ինչո՞ւ եք 80 տարեկան տարեց տղամարդուն կամ ռազմաբերու քրոջը քարշ տալով տանում, այ Նիկոլի ոստիկաններ»,-ասաց նա: Նախկին պատգամավորի համոզմամբ, ոստիկանությունում դեռեւս գործում է պետի պաշտամունքի իսնտիտուտը. «Կարեւոր չի՝ ժողովուրդն ինչ է անում, կարեւորը՝ պետն ասում է՝ բռնետ, տարեք սրան: Բանը էնտեղ է հասել, որ եթե պետն ասի՝ գնա հորդ չափալախի, կգնա կչափալախի»,-ասաց նա:News.am