Մարտական անօդաչու թռչող սարքը առաջին անգամ ինքնուրույն հարձակվել է մարդու վրա
Մարտական անօդաչու թռչող սարքը հարձակվել է մարդկանց վրա՝ գտնվելով լիովին ինքնավար ռեժիմում: Այս մասին տեղեկացնում է New Scientist պարբերականը:
Նյութի հեղինակները հղում են կատարում Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետների զեկույցին: Ըստ այդ փորձագետների, 2020 թվականի մարտին Թուրքիայում արտադրված «Kargu-2» մարտական անօդաչու ինքնաթիռը ինքնուրույն հետևել է թիրախին`մարդուն և որոշել հարձակվել: Դա տեղի է ունեցել Լիբիայի կառավարական զորքերի և ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարության տակ գտնվող զորքերի բախումներից մեկի ժամանակ:
Հարձակման պահին ԱԹՍ-ն օպերատորից հրաման չի ստացել, ընդգծվում է հոդվածում: Չի հաղորդվում՝ անօդաչուի կողմից հարձակման ենթարկված մարդը ողջ է մնացել, թե ոչ: