Դեպի Կութ գնացող ճանապարհները փակ են։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հայտնելով, որ իրեն նախօրեին թույլ չեն տվել մտնել գյուղ։

«Կարծում եմ՝ այդպես նրանք փորձում են խոչընդոտել քաղաքացիների, որոնք կգնան այնտեղ և կփորձեն իրենց ջանքերով մի քանի ադրբեջանցի գերեվարել։ Մուտքի մոտ կանգնած են ՀՀ  զինված քաղաքացիներ, բայց նրանց հրաման է տրված, որ քաղաքացիները չգնան այնտեղ և ինքնապաշտպանական գործունեություն չծավալեն»,- ասաց նա։ 

Փոստանջյանը տեղեկացրեց, որ որոշման իրավական հիմքերին ծանոթանալու համար իրեն առաջարկել են դիմել Վարդենիսի ճանապարհին տեղակայված հայկական զորակազմի հրամանատարությանը։

«Գնացի այնտեղ, անցակետում երիտասարդներ էին, որոնք փորձեցին կապ հաստատել պարզաբանման համար։ Հավանաբար այնտեղ ասացին, որ որևիցե անձ չկա, որը կարող է պատասխան տալ տիկին Փոստանջյանին։ Այդպես էլ որևէ պատասխան չներկայացրին, ես գրավոր դիմում եմ ներկայացրել։ Քարտուղարությունն իմ հարցումը ստացել է, բայց ինչ է լինելու պատասխանը՝ չեմ կարող ասել»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը։

Անդրադառնալով վերջին օրերի ներքաղաքական զարգացումներին՝ Զարուհի Փոստանջյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս հանրային աջակցություն չունի։

«Նրա հանդիպումների ժամանակ ցույց չեն տալիս դահլիճը։ Բայց ունեն այն հին տեխնոլոգիաները, որ ծափահարությունների ձայն է հնչում իբրև թե դահլիճը լիքն է, բայց այդ ծափահարողները չկան։ Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ այս խառնակիչը ներդրված անձ է և մինչև վերջ իր պատվիրատուների ծրագիրը պետք է բերի ավարտին։ Նրա հայտարարությունը, որ հպարտ է, որ պարտվել է, պետք է այդ համատեքստում դիտարկել, որ ինքը հաշվետվություն է ներկայացնում իր վերադասին՝ Էրդողանին։ Մենք փաստացի Նիկոլի ձեռմամբ, մեր անգործությամբ թույլ ենք տվել, որ թուրքն այս պահին մեր սարերում կինի»,- ավելացրեց Զարուհի Փոստանջյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն