«Հրապարակ»․ Հանրային պարսավանքի արդյունքում «գունագեղ» տոնակատարության սցենարը փոխել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բոլոր մարզպետներին, թաղապետներին, համայնքապետերին՝ իրենց համայնքներում տոնական միջոցառումներ կազմակերպել, մարդկանց համար ուրախ տրամադրություն ապահովել, իսկ երեկոյան բոլորով ուղեւորվել Հանրապետության հրապարակ, որտեղ անկախության տոնակատարության անվան տակ հերթական վստահության հանրաքվեն է անցկացնելու։
Ի դեպ, իշխանությունները հանրային պարսավանքի արդյունքում փոխել են տոնակատարության նախնական «գունագեղ» սցենարը, եւ այսօր ներկայացվելու է ավելի զուսպ եւ դասական միջոցառում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում