Շվեյցարիայում բացվել են ռեստորանները
Շվեյցարիան սկսել է կորոնավիրուսի սահմանափակումների մեղմացման հերթական փուլը:
Երկուշաբթի օրվանից բացվում են ռեստորանները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մայիսի 31-ից թույլատրվում է 30 մարդու (նախկին 10-ի փոխարեն) մասնակցությամբ փակ տարածքում մասնավոր միջոցառումների անցկացումը, իսկ բաց տարածքում՝ 50 մարդ մասնակցությամբ՝ նախկին 30-ի փոխարեն:
Թույլատրվում է մինչեւ 50 մարդու մասնակցությամբ սպորտով զբաղվել՝ նախկին 15-ի փոխարեն:
Ուսանողական լսարաններում հանվել են որոշ սահմանափակումներ՝ չնայած նախկինի պես պարտադիր է դիմակ կրելը:
Դաշնային խորհուրդը նման մեղմացումների է դիմել հիվանդացության նվազեցման ֆոնին:
Շվեյցարիայում եւ Լիխտեյնշտեյնում պանդեմիայի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 693 հազար եւ մահվան ավելի քան 10,2 հազար դեպք: