Ավստրալիան կշարունակի առեւտրային բանակցությունները ԵՄ-ի հետ առաջիկա շաբաթներին
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ բանակցություններն ազատ առեւտրի մասին կշարունակվեն՝ չնայած Ֆրանսիայի հնարավոր հակազդեցությանը, տեղեկացնում է Reuters-ը։
«Ավստրալիայի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրային համաձայնագրի կնքման այդ հարցերը կքննարկվեն առաջիկա շաբաթներին եւ ամիսներին՝ չնայած դա այնքան էլ հեշտ չէ անել, պայմանավորվել ԵՄ-ի հետ առեւտրի կանոնների մասին»,- ասել է Մորիսոնը՝ հավաստիացնելով, որ Փարիզը երկրների միջեւ հարաբերությունների սրման ֆոնին, գուցե, փորձի ազդել գործարքի վրա։
Անդրադառնալով երկու երկրների փոխհարաբերություններում առկա լարվածությանը, որն առաջացել է այն բանի հետեւանքով, որ Ավստրալիան միակողմանիորեն խզել է սուզանավերի կառուցման ավստրալա-ֆրանսիական պայմանագիրը, վարչապետը նշել է, որ Ավստրալիայի կառավարությունը «պարզապես հնարավորություն չուներ քննարկելու հարցերն այլ երկրների հետ»։
«Այդ որոշումն ընդունվել է խիստ գաղտնիության պայմաններում, եւ սպասել, որ այն հիասթափություն չի առաջացնի, մեծ միամտություն կլիներ»,- տեղեկացրել է նա։
Մորիսոնը նաեւ նշել է, որ առաջիկայում մտադիր չէ հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, բայց համոզված է, որ «նման հնարավորություն ժամանակի ընթացքում կստեղծվի»։
News.am