Հայաստանի անկախությանը օրը՝ սեպտեմբերի 21-ին, Մարդու իրավունքների եվրոպական  դատարանը հրապարակեց երկու որոշում ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Երկու գործն էլ առնչվում են 2008թ մարտի 1ին հայտարարված արտակարգ դրությանը:

Կառավարությունը պետք է վճարի երկու դիմումատուին էլ:

«Բարսեղյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուն «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն է, որին կառավարությունը պետք է վճարի 1500 եվրո:

2008թ. մարտի 2-ին՝  Երեւան քաղաքում  արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ օրը, նա ցանկացել է ցույց անցկացնել Գյումրիի Թատերական հրապարակում, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել։ Լեւոն Բարսեղյանը ձերբակալվել է եւ վարչական տուգանքի ենթարկվել։

Հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի վրա (հավաքների ազատություն)՝  Լեւոն  Բարսեղյանը գտել է, որ ոստիկանների գործողություններն հիմնավորված չեն եղել, քանի որ Գյումրիում չի եղել բռնություն կամ անկառավարելի իրավիճակ:

Մյուս դիմումատուն «Հայկական ժամանակ» օրաթերթն է՝  «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով, որը  նույնպես վերաբերում է 2008թ.-ին հայտարարված արտակարգ դրությանը։  Դիմումատուն վիճակարկում է  արտակարգ դրության օրերին թերթի հրապարակման վրա արգելանք դնելու որոշումը (Հոդված 10՝ խոսքի ազատություն):

Դիմումատուն  նաեւ  պնդում է, որ ներպետական ատկյաններում խախտվել է արդար դատաքննության իրավունքը (Հոդված 6 § 1), քանի որ իրենց գործը քննած դատարանը «օրենքով սահմանված տրիբունալ չէր»:

Դատարանի որոշմամբ ՀՀ կառավարությունը 9000 եվրո կվճարի դիմումատուին:

Հիշեցնենք, որ  2008թ-ին  «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը Նիկոլ Փաշինյանն էր,նա  այդ պաշտոնը զբաղեցրել է 1999թ-ից մինչև 2012 թ.:


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն