Ճապոնական KM Biologics ընկերությունը, որը զբաղվում է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի մշակմամբ, նախատեսում է հասնել երկրի առողջապահության նախարարության հաստատմանը և 2022 թվականին նոր դեղամիջոցը դուրս բերել շուկա: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Meiji Group-ի կազմում ընդգրկված ընկերությունը:

Ընդգծվում է, որ պատվաստանյութի թողարկումը նախատեսվում էր իրականացնել 2023 թվականին, սակայն ընկերությանը հաջողվել է մեկ տարով կրճատել արտադրական ժամկետը: 2022 թվականի ապրիլին նախատեսվում է զանգվածային արտադրության համար համապատասխան հզորություններ ստեղծել: Դեղամիջոցի մշակումը սկսվել է 2020 թվականի մայիսին:

Նշվում է, որ կլինիկական փորձարկումների առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է, և փորձարկման արդյունքներով հաջողվել է հաստատել մշակված դեղամիջոցի արդյունավետությունն ու անվտանգությունը:

Ճապոնիայում հակակորոնավիրուսային դեղամիջոցներից կիրառվում են Pfizer/BioNTech, Moderna և AstraZeneca ընկերությունների ստեղծածները:

Պատվաստման արշավի մեկնարկից հետո 7 ամսում Ճապոնիայում պատվաստվել է բնակչության կեսից ավելին: Ներկա պահին ամբողջովին պատվաստվել է 67,2 մլն մարդ կամ բնակչության 53,1 տոկոսը: Առաջին չափաբաժինն ստացել է 82,67 մլն մարդ:


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն