Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր նորանկախ Հայաստանի անկախության 30 ամյակն է։ Ես չեմ կարող շնորհավորել մեզ, որովհետև մենք չունենք այն անկախությունը, որը մենք ժառանգել էինք: Այսօր յուրաքանչյուր Հայ մարդ, պետք է իմանա, հասկանա և հստակ գիտակցի պատճառները` տանուլ տված անկախության, անկախությունը դավաճանողների անունները:

Պատճառների ամենա ֊ամենա առանցքայինը անփորձ և անհայրենիք իշխանություններն են, անունները մեկ առ մեկ չթվարկելու համար կարելի է ընդհանրացնել մեկ նախադասությամբ` Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն և նիկոլ։

Այսօրվա համար պատասխանատու և մեղավոր քաղաքական գործիչները, արդեն իսկ հայնտվել են քաղաքական աղբանոցում` վաստակելով դավաճանների և թշնամի պետությունների հետ գործարքի մեջ մտածների համբավ:Իրավունք չունի տոնելու մի բան, որն էլ չկա։ Մի մարդ ու մի քաղաքական ուժ, որի պատճառով չկա այդ բանը` տվյալ դեպքում անկախությունը:

1. Արդյո՞ք անկախություն է այն, ր Արցախի 75% ֊ը հանձնել է թշնամուն
2. Արդյո՞ք անկախություն է այն, որ անկախության սերնդի հազարավոր հայորդիների կոտերեցին
3. Արդյո՞ք անկախությունը այն է որ ունենք 300 ֊ից ավելի գերեվարված եղբայրներ
4.Անկախությունը Հայաստանի սահմանների ներսում ադրբեջանական ոստիկանական կետ ունենա՞լն է
5. Անկախությո՞ւն է, որ մեզ համար ռուս խաղաղապահներն են բանակցում
6. Անկախությո՞ւն է, որ ձեզ ստիպում են գնալ անվերջ զիջումների
7. Անկախությո՞ւն է արդյոք այն,որ մեր հայ երեխաներին Հայաստանի ներսում կանգնեցնում են ադրբեջանցի զինվորները և ասում,որ Արցախը ոչ թե Հայաստան է, այլ Ադրբեջան։

Անկախությու՞ն. Ի՞նչ անկախության մասին է խոսքը, Ի՞նչն է անկախ։

Այո, մինչ 2018 թվականը մենք ունեցել ենք անկախ պետություն, մեզ` բոլորիս համար սեպտեմբերի 21-ը տոն էր. Տոն,  որը մեզ համար հաղթանակների և անկախության խորհրդանիշ էր,  տոն, որին մասնակցելուց մենք ունեինք անկախ Հայաստան, անկախ Արցախ,  հզոր և մարտունակ բանակ: Տոն, որին մասնակցելուց մենք հպարտությամբ լեցուն և երջանկության արցունքները աչքներիս նայում էինք հրապարակում տեղի ունեցող հաղթական շքերթը:

Մինչև 2018-ի սեպտեմների 21-ը տոն էր, որի մասին հիշելուց և հպարտություն ապրելուց բացի ակամայից հիշում էինք, որ Ադրբեջանը լացելով ասում էր, որ իրենց փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախը: Արդյո՞ք մենք ունենք անկախություն ունենալու, կամ անկախությունը վերականգնելու հնարավորություն. Այո ունենք !Հնարավո՞ր է դա անել այս իշխանությունների հետ. Ո՛չ հնարավոր չէ։

Շնորհավոր Անկախությունդ Հայաստան,անկախություն, որը դու կորցրեցիր նիկոլի գալով և ձեռք կբերես նրա վռնդվելով։

Անկախություն տոնը դեռ տոնելու ենք»։


168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն